Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միհրան Հարությունյանը` TotoGaming-ի հետ նոր նախագծերի եւ խառը մենամարտեր գնալու մասին

Մայիս 20,2021 20:10

Այս տարվա ապրիլից TotoGaming-ը ստանձնել է Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորչությունը։

«Առաջին հերթին` սպասել արդյունք ինձնից: TotoGaming ընկերությունը եւ նրա թիմը արդեն իսկ ստեղծել են եւ կստեղծեն բոլոր հնարավորությունները, որպեսզի ես ցույց տամ լավ արդյունքներ: Դրանից ելնելով` մենք պետք է ստեղծենք նոր նախագծեր: Բայց սկզբի համար գլխավոր նպատակը, որպեսզի ես հաղթեմ մոտակա մարտերում: Դա մեր նպատակն է»,-լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ներկայումս խառը ﬔնամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանը: Հայտնի մարզիկն ասաց, որ իր համար մեծ պատիվ է լինել այս ընկերության դեմքը:

Միհրան Հարությունյանի հետ հանդիպումը կայացավ Digitown Auditorium-ի շենքի դահլիճում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից TotoGaming-ը ստանձնել է Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորչությունը։ TotoGaming-ի Մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանի խոսքով, հայտնի մարզիկի գործունեության հովանավորչությունը հնարավորություն է տալու աջակցել մարզիկներին, խթանել սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը ﬔր հասարակությունում։

«Նախագծերը վերաբերելու են ոչ միայն սպորտին: Միհրանի օգնությամբ խոսելու ենք նաեւ գենդերային անհավասարության մասին: Կարեւորում ենք այն փաստը, որ սպորտը բոլորի համար է: Այն պատկերացումները միասնական, որոնք մենք ունենք սպորտի զարգացմանն ուղղված, համընկնում են: Այս տարվա ընթացքում Հայաստանում ցնցելու ենք սպորտի նկատմամբ բոլորի պատկերացումները»,-իր խոսքում նշեց Թերեզա Թոքմաջյանը: Նա նաեւ նշեց, որ TotoGaming-ը, հավատարիմ ﬓալով իր սկզբունքներին, մշտապես փորձում է իր շուրջը հավաքել պայքարող մարդկանց՝ իսկական մարտիկների։ Ըստ նրա, սա արդեն վաղուց կայացած ավանդույթ է, որն ունի շարունակական բնույթ: Միհրանի գործունեության հովանավորչությունը, ըստ Մարքեթինգի տնօրենի, մի շարք սոցիալական նախագծերի շուրջ է. «Հովանավորչությունը տեւելու է առնվազն 1 տարի, բայց կախված մեր համատեղ նպատակներից եւ ստացված նախագծերից վստահ եմ, որ այն երկար կտեւի»:

 

«Մեր նպատակն է, որպեսզի մեր երկրում սպորտով զբաղվելը լինի նորաձեւ, դրանից մեր ողջ ժողովուրդն ավելի ուժեղ կդառնա: Ինձ համար, մեծ պատիվ է աշխատել այսպիսի թիմի հետ: Ես մեծ հպարտությամբ կներկայացնեմ TotoGaming ընկերությունը: Ինձ համար սա միայն համագործակցություն չի այլ` ընտանիքների համագործակցություն: Ես խոստանում եմ, մենք արարելու ենք»,-ասաց Միհրան Հարությունյանը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ի՞նչ խորհուրդ կտա մեր երիտասարդ սերնդին, մարզիկներին, ովքեր դեռ տատանվում են` զբաղվե՞ն սպորտով թե ոչ, շարունակե՞ն այն, Միհրան Հարությունյանն ասաց` եթե մտածում են` զբաղվել սպորտով կամ չզբաղվել, պետք է չտատանվել եւ փորձել, իսկ ինչո՞ւ ոչ, եթե այդ պոտենցիալը նրանց մեջ կա` դառնալ բարձր որակավորմամբ մարզիկ կամ բարձրացնել իրենց հմտությունները, պետք է անել դա, պետք է փորձել:

Հայտնի մարզիկից հետաքրքրվեցին` մրցակցին նոկաուտի ենթարկելուց  հետո ի՞նչ է զգում, ի պատասխան ասաց` մտածում եմ, գուցե գնամ խոստովանության: Հարցրին նաեւ ինչո՞ւ է որոշել թողնել հունահռոմեական ըմբշամարտը եւ գնալ խառը մենամարտեր:
Միհրան Հարությունյանը պատմեց` ինչու է նման որոշում կայացրել.

«Մի հանդիպման ժամանակ մի խելագար մարդ, որը գիտեր, որ ինձ հետ չի կարելի այդպես խոսել, ասաց` դա անհնար է: Դա քեզ մոտ չի ստացվի, ֆիզիկապես չես կարող: Եվ դա ինձ դուր եկավ: Այդ պահին ամեն ինչ շրջվեց` ինձ պետք էր դա զգալ, զգալ ինչ-որ դժվարություն, որը նաեւ հետաքրքիր է: Ինձ պետք էր զգալ, որ ես այդ դժվարը կարող եմ»:

Խոսելով TotoGaming ընկերության հետ ունեցած նախագծերից, Միհրան Հարությունյանն ասաց, որ պետք է հիմնել սպորտդահլիճներ ոչ միայն Երեւանում, այլեւ բոլոր մարզերում, որտեղ կա պոտենցիալ, իսկ պոտենցիալ, մարզիկի համոզմամբ, մեր երկրի բոլոր անկյուններում էլ կա: Նրա խոսքով, պարտադիր չէ կառուցել մեծ սպորտդահլիճներ, կարելի է հիմնել, փոքրիկ դահլիճներ, որտեղ մարզիկները հնարավորություն կունենան անցկացնել իրենց մարզումները:

Միհրան Հարությունյանի խոսքով, ինքն էլ մրցելույթներին պատրաստվելիս ԱՄՆ-ում ապրող իր մարզիչի տան փոքրիկ սպորտդահլիճում է պարապմունքներն անցկացնում որտեղ ե’ւ քնում է ե’ւ մարզվում: Ասում է` հենց անհարամարությունն է մարդուն, մարզիկին դարձնում ուժեղ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31