Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց և զերծ մնալ հետագայում կամայականորեն մարդկանց ձերբակալելուց:
Բացի այդ, պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը տրամադրել պահվող անձանց սպառիչ ցուցակը և տեղեկություն տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջական վիճակի, ինչպես նաև գերեվարելու ժամանակ մահացածների վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ