Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք՝ հրապարակեք փաստաթուղթը` պաշտոնապես: Ինչո՞ւ եք հապաղում, ինչո՞ւ չեք հրապարակում փաստաթուղթը».Վահագն Չախալյան

Մայիս 20,2021 20:02

«Ինչի՞ են հապաղում, ինչի՞ չեն հրապարակում փաստաթուղթը, ումի՞ց են պահում, թե ինչ են ուզում ստորագրել: Պահանջում ենք, որպեսզի հրապարակեն փաստաթուղթը»,-ՀՀ կառավարության դիմաց տեղի ունեցող շտապ հավաքի ժամանակ հայտարարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը:

Ըստ նրա, եթե իշխանություններն անհանգստանալու բան չունենային, կհրապարակեին փաստաթուղթը ու կասեին՝ տեսեք, ինչ լավ փաստաթուղթ է, Կարսն ենք վերադարձնում, Վանն ենք վերադարձնում:

A number of political forces hold a protest action in front of the RA Government’s building

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմանյանն էլ հայտարարեց՝ առաջին հերթին պահանջում ենք հաստատել , որ որևէ փաստաթուղթ ժամանակավոր կառավարության կողմից չի ստորագրվելու. «Չի ստորագրվելու այն հիմքով, որ այս կառավարությունը ժամանակավոր է, որ վարչապետը հրաժարական է տվել հասարակության շրջանում վստահության էական պակասի, գրեթե բացակայության հիմքով: Եթե չկա այդ վստահությունը, հետևապես ՀՀ անունից նման փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ սահմաններին, տարածքային ամբողջականությանը, իրավունք չունի ստորագրելու, որովհետև երեք տարի առաջ այս նույն հրապարակից խոստում տրվեց առ այն, որ Արցախի հարցի հետ կապված ցանկացած որոշում կայացնելիս կգամ, ձեզ կհայտնեմ, և կորոշենք միասին»:

A number of political forces hold a protest action in front of the RA Government’s building

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, խոսքը հղելով ոստիկաններին, ասաց. «Դուք էլ եք մեր զավակները: Ուզում եմ՝ հիմա համարձակություն ունենաք, երկինք նայեք ու կհանդիպեք 5000 տղաների աչքերին, նայեք Մոնթեի աչքերին, Ազգալդյանի աչքերին, տղե′րք, չէ՞ որ դուք դպրոցում Նժդեհի, Մոնթեի նկարի առաջ երդում եք տվել: Ընդամենը թողնում, հեռանում եք: Ձեր մայրերի փոխարեն եմ խնդրում, հանձնեք այդ հագուստները, ձեր կոչումը մեզ պաշտպանելն է, ոչ թե դավաճանին»:

 

A number of political forces hold a protest action in front of the RA Government’s building

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանն էլ ահազանգեց՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն ընդունում են Ադրբեջանի կազմում ու ահազանգեց. «Մինչև ընտրությունների օրը կրկին ամբողջ ազգին փորձության մեջ են գցում: Կարող է մինչև ընտրություն այնպիսի փաստաթղթեր ստորագրեն, որոնք անիմաստ դարձնեն ամեն ինչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31