Այսօր Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների հարցով հրավիրված լսումների ժամանակ Հարավային Կովկաս- Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը հայտարարել է․
- Բոլոր հայ ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է ազատ արձակվեն. ես հորդորում եմ Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները` ներառյալ հրադադարի պայմանագիրը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որը կիրառել է միջանկյալ միջոց` ավելի քան 200 հայերի համար:
- Ատելություն տարածող, բորբոքիչ հռետորաբանությանը պետք է վերջ տրվի. Բաքվի ռազմական ավարի պուրակը դրա ամենալուրջ օրինակն է. այն ապամարդկայնացնում է հայերին, փառաբանում բռնությունը և սովորեցնում սխալ դասեր ադրբեջանցի երեխաներին: Այն պիտի վերացվի:
- Սահմանային միջադեպը և ընթացիկ ճգնաժամը հարավային սահմանին խորապես մտահոգիչ են. ես հորդորում եմ Ադրբեջանին հետ քաշվել և սկսել պատշաճ սահմանային բանակցություններ Հայաստանի հետ:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով