Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը՝ փառատոնի խնդրի մասին. «Որեւէ ընթացակարգային կամ իրավական շեղում չկա»

Մայիս 20,2021 18:55

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի անցկացումը կասկածի տակ է՝ ԿԳՄՍ նախարարության մեղքով:Մասնավորապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբանյանը նեղսրտել էր, որ տեսակով բացառիկ փառատոնը պետության ուշադրության ներքո չէ:

Ի պատասխան Aravot.am-ի հարցման ԿԳՄՍ նախարարությունից գրավոր հետեւյալը փոխանցեցին. «Ի պատասխան ս. թ. մայիսի 19-ի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի կայացմանն ուղղված Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումները ընտրվում են դրամաշնորհային մրցույթի արդյունքում, և այդ ծրագրերը կարող են իրականանալ միայն համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում՝ կնքված ՀՀ ԿԳՄՍ նախարարության և տվյալ կազմակերպության միջև։

Նման պայմանագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և  «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի միջև չի կնքվել, ավելին՝ դրամաշնորհային մրցութային ծրագրում նշյալ ծրագիրը հանձնաժողովի կողմից չի հաստատվել։

Միևնույն ժամանակ ելնելով փառատոնին աջակցելու նպատակադրումից՝ «Հայ կոմպոզիտորական փառատոնին» հոբելյանական միջոցառումների աջակցման ծրագրից արդեն իսկ հատկացվել է 2․481․000 ՀՀ դրամ, այն հիմնավորմամբ, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են  նաև կոմպոզիտորներ, որոնց հոբելյանը լրանում է 2021 թվականին։

Որևէ ընթացակարգային կամ իրավական շեղում առկա չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31