Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի են իշխանության կողմից նման բովանդակության և կարևորության հարցերի շուրջ՝ հանրությունից անհայտ պայմաններում կատարվող գործողությունները և որոշումները. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մայիս 20,2021 18:31
helsinkyan

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն տարածել է հայտարարություն 2021 թ․ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանի կողմից ստորագրվող փաստաթղթի հետ կապված:

2021 թ․ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը, ըստ հանրամատչելի տեղեկությունների համադրման, կարող է պարունակել սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Բացարձակապես անընդունելի է ներկա գործադիր իշխանության կողմից նման բովանդակության և կարևորության հարցերի շուրջ՝ հանրությունից անհայտ պայմաններում կատարվող գործողությունները և որոշումները։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պահանջում է անհապաղ հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վկայակոչված փաստաթուղթը։

ՀՀ Սահմանադրության անփոփոխելի հոդվածները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և ապագան երբևէ չպետք է լինեն գործող իշխանության կողմից այլ պետության հետ տարվող բանակցությունների առարկա։

Հայտարարությանհղումը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31