Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավարի տեսած քարտեզով, Սեւ լճի մեծ մասը Հայաստանի տարածքում է

Մայիս 20,2021 17:54

Եվրամիությունը, ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նրա խոսքով, այցի նպատակը նաեւ փաստահավաք առաքելություն իրականացնելն էր։

Դեսպանի խոսքով, նրանք Սեւ լճի հատված չեն հասել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ներքեւի մասում են եղել։ Տիկին դեսպանը համոզված է, որ շուտով ինքը կվերադառնա` Սյունիքի մարզպետի հետ խաղաղ պայմաններում քննարկելու Սյունիքի զարգացման ծրագրերը։ «Ես փորձագետ չեմ, բայց ինձ ներկայացվել է 1969 թվականի քարտեզ, որտեղ ակնհայտ է, որ Սեւ լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում»,–ասաց դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի վիճելի տարածքի մասին։

Ինչ վերաբերվում է ռազմագերիներին, ապա Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: «Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,-ասում է Անդրեա Վիկտորինը:

 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31