Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կազանում ընթացող «Վալդայ» միջազգային ակումբի համաժողովի շրջանակում հայտարարել է, թե Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծմանը և սահմանազատմանը»:
«Միջադեպը, որ տեղի է ունենում հիմա, առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Ուստի ռուս խաղաղապահ զորամիավորումը այդ համատեքստում չի կարող որևէ դերակատարություն ունենալ»,- ասել է նա:
Ռուդենկոն նաև նշել է, որ իրենց համար կարևոր չէ՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի Հայաստանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը:
Կարդացեք նաև
«Մեզ համար գլխավորը ոչ թե այն է, թե գործընթացում քանի մասնակից կա, այլ այն, որ այն լուծվի հնարավորինս արագ և խաղաղ,- ասել է նա: – Մեր խնդիրն է կողմերին կապել միմյանց հետ: Եթե նրանք կարող են հարցը լուծել երկուսով՝ մենք միայն կողմ ենք»:
Ամեն դեպքում, նրա խոսքով, այդ աշխատանքի արդյունքը «պետք է դառնա պետական սահմանի մասին պայմանագիր, որը չկա և երբեք չի եղել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ