Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը. Իրավաբանների հայկական ասոցիացիա

Մայիս 20,2021 17:37

Երեկ համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։

Վերոնշյալ հարցերում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը ոչ միայն խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը, չի կանխելու ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր խախտումները, այլ նաև` պարարտ հող է ստեղծելու ՀՀ քաղաքացիների իրավունքների առավել կոպիտ և զանգվածային խախտումների համար։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31