Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ապօրինի կալանավորված երկու հայ ռազմագերիների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Մայիս 20,2021 17:29
geri

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Փաշինյանը գաղտնի կերպով Ադրբեջանի հետ բանակցում է հակասահմանադրական և հակահայ եռակողմ փաստաթղթի շուրջ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիա, Ադրբեջանում ապօրինի կալանավորված երկու հայ ռազմագերիների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան❗️

Այսպես՝ ըստ թշնամական երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և 2020 հոկտեմբերի 3-ին գերեվարված Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են ադրբեջանցի զինծառայողներին խոշտանգելու, ապօրինի զինված խումբ ստեղծելու և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։

🔺❗️Այսինքն, կոպիտ խախտելով նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետը, հավաստվում է, որ Ադրբեջանի իշխանությունը լկտի ստում էր, երբ պնդում էր, որ Հայաստանին են հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր հայերին։

🛑Սակայն պարզվում է, որ հիմա Ադրբեջանում մտացածին քրեական պատասխանատվության են ենթարկում 2020 հոկտեմբերին, այսինքն՝ պատերազմի ընթացքում գերեվարված հայերի։

Եվ հիմա կառավարության պաշտոնակատարները, ովքեր շուրջ վեց ամիս շարունակ չկարողացան հետ վերադարձնել մեր ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունների հետ ցանկանում են նախաձեռնել հակահայ և հակասահմանադրական դելիմիտացիոն գործընթաց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31