Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի իր գործընկեր Ալի Ասադովին:
«Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը… բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է նա:
Նաև հայտարարել է, որ Ռուսաստանը թանկ է գնահատում բազմամյա գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ և անհրաժեշտ է համարում դրանք բարձրացնել նոր մակարդակի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ