Ադրբեջանական զինուժի 10 տանկ խոցած Արցախի հերոս Էդգար Մարկոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Չեմ ցանկացել գրառում անել էս թեմայով, բայց էնքան շատ մարդ է հետաքրքրվել, որ ավելի լավ է գրեմ ու փակենք թեման։
Ես «ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ԹՈՇԱԿ», պարգևավճար կամ նման այլ դրամական աջակցություն պետությունից չեմ ստանում (չեմ էլ ակնկալել)։
Մեքենաս ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ՉԻ՛ նվիրել (տվել)։ Գնել եմ ընտանիքիս աջակցությամբ և մինչ ծառայության անցնելս` սեփական քրտինքով վաստակած գումարով։
Ու հա, ստեղ շատ մարդիկ կարող են փաստել, որ անգամ ստիպելով կամ խնդրելով բանկային տվյալներս չեմ տրամադրել, ավելին` ասել եմ, որ այդ գումարը ուղարկվի որևէ բարեգործական ֆոնդի։
Կարդացեք նաև
Մի բան էլ, եթե մարդիկ կան կամ եղել են, որ ինձ «մտերիմ» են ներկայացել (ներկայանում) ու իմ անունով գումար են ստացել (ստանում), ասեմ, որ չունեմ նման մտերիմներ։ Եթե արձանագրվել ա նման դեպք` ասեմ, որ տեղյակ չեմ:
❗Նշեմ, որ ոչ մի տողատակ կամ ենթատեքստ չփնտրեք, որովհետև չկա։❗
Փառք ԸՆԿԱԾ ՏՂԵՐՔԻՆ…
Խաղաղություն մեր երկրին🇦🇲…