Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավադրված շարժական գույքը չի հատի ՀՀ սահմանը. նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում

Մայիս 20,2021 16:32

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է կանխել առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները հանրապետության սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները: Գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը, կնվազեն ավտովարկերի տոկոսադրույքները: Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը որոշ խնդիրներ է տեսնում առաջարկվող լրացման մեջ: Նրա խոսքով` նախագծի ընդունմամբ կշահեն միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները: Կտուժի վարկով ավտոմեքենա գնած անձը, որը չի կարողանա գրավադրված մեքենայով հատել հանրապետության սահմանը: Նա առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, ինչը հեղինակները չընդունեցին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն էլ նշեց, որ Կառավարությունն, ընդհանուր առմամբ, կողմ է նախագծին` պայմանով, որ կատարվեն որոշ փոփոխություններ, ինչը հեղինակներն ընդունեցին:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31