Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք քաղաքական բոլոր ընդդիմադիր դերակատարներին միավորվել ընդհանուր շարժման շուրջ. «Ժողովրդավարական համախմբում»

Մայիս 20,2021 16:12

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է գոյաբանական լրջագույն խնդրի առաջ, որին զուգահեռ օրեցօր հիմնովին քայքայվում և կազմաքանդվում են պետական և հասարակական բոլոր ինստիտուտները՝ նույնիսկ ամենակայացածները:

ՀՀ իշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրային շահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի:

Այլևս փաստ է, որ սա միայն քաղաքական ճգնաժամ չէ, որը կարող է հանգուցալուծվել արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ ընտրություններին ընդառաջ յուրաքանչյուր վատնված օր ՀՀ-ի համար կարող է լինել անդառնալի:

Հետևաբար, արտահերթ ընտրությունների չեղարկումը, սոցիալական լրջագույն մոբիլիզացիան և փողոցային շարժումն այլևս այլընտրանք չունեն:

Ելնելով վերոգրյալից` ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ. Քաղաքական բոլոր ընդդիմադիր դերակատարներին միավորվել ընդհանուր շարժման շուրջ, որի նպատակը կլինի անցումային կառավարության ձևավորումը:

Հաշվի առնելով, որ ՄԻՊ-ի ինստիտուտը` ի դեմս Արման Թաթոյանի, ներկայում հանրային շահը սպասարկող և կարողունակ միակ կառույցն է, որը ինչպես վայելում է հասարակության լայն շրջանակների վստահությունը, այնպես էլ փաստացի ներգրավված է սահմանային և անվտանգային խնդիրների լուծման գործընթացում՝ առաջարկում ենք Արման Թաթոյանին դիտարկել որպես անցումային կառավարության ղեկավար, որը նվազագույն անվտանգության ու քաղաքական կայունության ապահովման պարագայում կերաշխավորի ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ կառավարության մյուս անդամների թեկնածությունները կքննարկվեն կոնսեսուսային տրամաբանությամբ` հիմքում դնելով անձի մասնագիտական ակնհայտ առավելությունները:

Այս նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդն այսօր կդիմի Կարին Տոնոյանին` սոցիալական մոբիլիզացիան և փողոցային շարժումը գլխավորելու առաջարկով:

Հ.Գ. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներից որևիցե մեկն առաջադրված չի լինելու ձևավորվելիք կառավարության կազմում:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31