Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստում եմ իմ պատրաստակամությունը՝ աջակցելու իմ փորձով և կարողություններով առավել ևս, որ նախաձեռնողն ու հիմնական հեղինակն եմ եղել ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարության. Արթուր Բաղդասարյան

Մայիս 20,2021 14:41

Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստում եմ իմ պատրաստակամությունը՝ աջակցելու իմ փորձով և կարողություններով, առավել ևս, որ նախաձեռնողն ու հիմնական հեղինակն եմ եղել ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարության.

Ցավով և խորացող մտահոգությամբ պետք է փաստենք, որ Հայաստանն օրըստօրե մխրճվում է տոտալ մանիպուլյացիաների և անպատասխանատու պոռոտախոսության, ստի և կեղծիքի խորացող և լճացման վտանգներ պարունակող քաոսի մեջ։ Պոռոտախոս ու անբարտավան, ինքնահավան և ստախոս, անկարող և անպիտան գործելաոճի հետևանքով մեր հայրենիքը հայտնվել է կատարյալ անկարողության և անտերության փոսի մեջ, ինչը նսեմացնում է մեր առաքինի և հերոսական ժողովրդի արժանապատվությունը։

Հասարակությունը ֆեյքախեղդ անելու, բարոյական բոլոր արժեքները նսեմացնելու, թույնը և ատելությունը, սուտը և կեղծիքը գեներացնելու, մարդկանց նկատմամբ հոգեկան բռնություն կիրառելու, ազգը սևերի և սպիտակի բաժանելու, ոչ յուրայիններին ֆեյքաբանակներով խեղդելու, ներհասարակական պառակտումը օրըստօրե խորացնելու արդյունքում երկիրը հայտնվել է ինստիտուցիոնայ ճգնաժամի մեջ։

Այն, որ դեմարկացիան և դելիմիտացիան անհրաժեշտ է ցանկացած պետության համար, ներառյալ Հայաստանի, դա փաստ է, առավել ևս,որ հայ-ադրբեջանական սահմանին որտեղ հասկանալի պատճառներով երբևիցե սահմանային ճշգրտման աշխատանքներ չեն արվել։ Նույնքան հիմնավոր փաստ է սակայն նաև այն, որ այդ գործընթացի ցանկացած մեկնարկ, ցանկացած պայմանավորվածություն, առավել ևս, ելնելով ստեղծված բարդագույն իրավիճակից և մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող ահագնացող մարտահրավերներից, պետք է կատարվի այդ նպատակով ընդունված իրավական ակտերի հիման վրա, թափանցիկ և հրապարակային, քանի որ դա վերաբերում է մեր հայրենիքին, դա վերաբերում է յուրաքանչյուր հայի։

Սույն հայտարարությամբ փաստում եմ իմ պատրաստակամության մասին աջակցելու իմ փորձով և կարողություններով առավել ևս, որ ոչ միայն ժամանակին զբաղվել եմ այս խնդիրներով, նախաձեռնողն ու հիմնական հեղինակն եմ եղել ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարության, այլ նաև քաջատեղյակ եմ խնդրի բոլոր նրբություններին, այդ թվում միջազգային փորձագիտական մակարդակով։

Հնարավոր շահարկումները բացառելու համար, մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ այս ընտրություններին մենք չենք մասնակցում և որևիցե պետական պաշտոն ստանձնելու հավակնություններ չունենք։

Այսօր, մեր հայրենիքի համար այս պատասխանատու պահին, անկախ ով է իշխանություն և ով ընդդիմություն, բոլորս պետք է փորձենք անել մեր կարողությունների չափով հնարավորինը Հայաստանին ծառայելու համար։

Եվ ես կատարում եմ իմ պարտքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31