Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

10 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում

Մայիս 20,2021 14:56

ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային  մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Մանկապարտեզները կկառուցվեն մարզային հետևյալ բնակավայրերում.

Արմավիրի մարզում` 5 մսուրմանկապարտեզ

Գետաշեն համայնք

Նորավան համայնք

Փշատավան համայնք

Լենուղի համայնք

Այգեվան համայնք

Լոռու մարզում` 3 մսուրմանկապարտեզ

Գոգարան համայնք

Լեռնավան համայնք

Լուսաղբյուր համայնք

Կոտայքի մարզում` 1 մսուրմանկապարտեզ

Պտղնի համայնք

Շիրակի մարզում` 1 մսուրմանկապարտեզ

Արևշատ համայնքի Արծվաբերդ բնակավայր

Հիշեցնենք, որ մինչ այդ Կառավարության մայիսի 6-ի և մայիսի 13-ի նիստերում գումար էր հատկացվել 144 տեղ հզորությամբ մոդուլային 10 մսուր-մանկապարտեզի և մինչև 100 սովորողի համար նախատեսված մոդուլային 20 դպրոցի կառուցման համար:

Անդրադառնալով ընդունված որոշմանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է:

«Նախօրեին քննարկված ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով դպրոցաշինության և մանկապարտեզաշինության լայնածավալ աշխատանքներ են նախատեսված»,- փաստել է նա` ավելացնելով, որ կառուցումից հետո մոդուլային մսուր-մանկապարտեզների բնականոն գործունեության ապահովման պարտավորությունը կդրվի համայնքների վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նախադպրոցական կրթության համակարգում աշխատող մանկավարժների վարձատրության ավելացման ուղղությամբ` ատեստավորման և մասնագիտական որակավորման բարելավման ճանապարհով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31