Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով:
Այդպիսով, դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 2-ի խախտում (կյանքի իրավունք, արդյունավետ քննություն անցկացնելու պարտավորություն): Մասնավորապես, բանտում տեղի ունեցած միջադեպի քննությունը եղել է անարդյունավետ և խախտել է պատասխանող երկրի ընթացակարգային պարտավորությունները:
Բացի այդ, Ադրբեջանը չի կարողացել բավարարել իր վրա դրված՝ համոզիչ բացատրություններ ներկայացնելու պարտավորությունը, ինչը սպառնալիքի տակ է դրել հայցվորի կյանքը:
Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել 30 հազար եվրո տուգանք՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, 2016թ. վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում և հանձնվել Ադրբեջանին, որտեղ նա մեղավոր էր ճանաչվել «հանցավոր խմբի կազմում պետական սահմանն անօրինական հատելու մեջ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ