Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը, հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները. «5165»

Մայիս 20,2021 14:04

Այսօր վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն այն մասին, որ պատրաստվում է ՀՀ-ի անունից Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, ինչը կարող է վերաբերել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Ելնելով այն հանգամանքից, որ վարչապետն ու կառավարությունը տվել են հրաժարական ՀՀ ազգաբնակչության շրջանում վստահության էական կորստի հիմքով, գտնում ենք, որ այս պայմաններում վարչապետն իրավասու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից:

Ելնելով նաև այն հանգամանքից, որ տեղեկություններ են շրջանառվում ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանին զիջումներ անելու մասին, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը, հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները, ներառյալ այն, թե Խորհրդային Հայաստանի ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներն են դրված գործընթացի հիմքում, և ՀՀ-ի անունից չստորագրել որևէ փաստաթուղթ:

Նաև պահանջում ենք այն ուժերից, որոնք տիրապետում են փաստաթղթի նախագծին և դրան առնչվող տեղեկատվությանը, այդ ամենն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը:

«5165» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31