«Փաստաթղթի վերաբերյալ հավելյալ բան, քան որ դուք ուղիղ հեռարձակմամբ լսեցիք՝ ես չգիտեմ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով. «Տեսակետն ամփոփ կերպով ներկայացվեց»:
Վահրամ Դումանյանն ասաց, որ Տավուշի և Արարատի մարզերից տարածքների հանձնումն իր տիրույթում չէ, սակայն հավաստեց, որ զիջելու խնդիր չկա: Իր իսկ խոսքով, իրեն նույնպես չեն տեղեկացրել փաստաթղթի բովանդակության մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ