«Ինձ չի ներկայացվել փաստաթուղթ, բայց երբ ժամանակը գա հանրայնացնելու՝ կհանրայնացվի: Իհարկե, ինձ հուզում են բոլոր փաստաթղթերը, բայց ես նոր եմ իջնում նիստից, դեռ չգիտեմ՝ ինչ փաստաթուղթ է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա շարունակեց. «Ինչ վերաբերվում է տեսանյութին, ապա դա, վարչապետն ասաց, 2 ժամանոց տեսանյութից 3 րոպեանոց հատված է, կարող է մնացած մասում էլ մերոնք են ադրբեջանցիներին քաշքշում»:
Լրագրողները տարբեր հարցեր էին հնչեցնում`վերջին օրերի իրադարձությունների մասին: Զարեհ Սինանյանը հակադարձում էր`շարունակաբար պնդելով, որ լրագրողները դիտարկումներ են անում. «Ես լսեցի այն, ինչ դուք»:
Ի պատասխան «Հրապարակ» թերթի լրագրողի հարցի`արդյոք նախկինների օրոք հնարավոր կլինե՞ր նման բան, պաշտոնյան ասաց. «Այո, կլիներ, ձեր տերերի օրոք կլիներ նման բան»: Պաշտոնյան նաեւ հայտարարեց, թե լրագրողին «իր տերերը» գումար են տալիս`հարցեր հնչեցնելու համար:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի այլ հարցի` հնարավո՞ր է անսպասելիորեն ևս մեկ փաստաթուղթ ստորագրվի, պաշտոնյան պատասխանեց. «Աշխարհում ամեն բան հնարավոր է: Իսկ կոնկրետ այս քննարկմանը ես ծանոթ չեմ: Ես առաջին անգամ եմ լսում, որ որևէ բան կարող է կապված լինել նոր հող հանձնելու հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ