Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը. հայտարարություն

Մայիս 20,2021 11:22

Դադարել լինել այս իշխանության պատանդը

Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո։

Աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանության գործունեության միակ նպատակը և իմաստը դարձյալ քրգործերի հարուցումն է։ Երկիրը նորից պատերազմի շեմին է, տարածքային կորուստների շեմին է, կուլիսներում ստորագրվող փաստաթղթերի շեմին է, սոցցանցերը ողողված են մեր զինուժի ստորացման կադրերով, և նույնիսկ նման պահերին քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս՝ քրեական հետապնդման, նոր գործերի, քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ։

Խնդիրը մասնավոր չէ, Արմեն Գևորգյանի անձի մեջ չէ խնդիրը, թեև, նրանից սկսած, բոլորս պետք է փոխենք երկրում առկա խաղի կանոնը և մթնոլորտը։ Իներտ, դիտորդական պահվածքից պետք է անցում անել ավելի հստակ քայլերի։ Անել դա փողոցում, թե քաղաքական գործիքներով՝ որոշման հարց է, բայց միանշանակ է, որ դա պետք է արվի։ Սա վերաբերում է բոլորին՝ սկսած «Հայաստան» դաշինքից, մինչև մյուս իրական ընդդիմադիր ուժեր, քաղաքացիական հասարակություն, պարզապես քաղաքացիներ։

Այսօր պարտության դեմքը նույն ոճով շարունակում է ղեկավարել երկիրը. սա նշանակում է, որ հետևանքներն էլ լինելու են նույնը։

Վստահ ենք, որ կա անհրաժեշտություն.

• Խստիվ զգուշացնել պետական համակարգին, իրավապահներին, որ ապօրինի գործունեությունը անհետևանք չի լինելու, ապօրինի հրահանգների կատարումը նոր իշխանության ձևավորումից հետո խստորեն պատժվելու է։ Անհատապես՝ պատժվելու են։

• Անհապաղ սկսել խորհրդակցություններ, հանրային լայն համախմբման գործընթաց՝ փոխելու համար ուրվագծվող նոր զարգացումների ընթացքը։ Համախմբում՝ իրական ուժերի, իրական շրջանակների, իրական անհատների, և ոչ թե՝ անարդյունավետ ֆորմատներով։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Գեղամ Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31