ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությանը երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղիները: Այս մասին ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Արկտիկական երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ