Լրահոս
Օրվա լրահոսը

6 ամիսը քիչ ժամանակ չէ՝ այդ ընթացքում կարելի էր զրոյից բանակ ստեղծել. «Հրապարակ»

Մայիս 20,2021 10:33

Աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը վեցամսյա ճանապարհային քարտեզ առաջարկեց՝ 15 կետից, խոստանալով «աշխատել եւ հաջողել», իսկ 2021-ի հունիսին հանդես գալ դրա իրագործման «հաշվետվությամբ», որի արդյունքներով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։

8-րդ կետով նա խոստանում էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»: Բարեփոխումներ չէինք ակնկալում, եւ դուք դրան ի վիճակի էլ չեք, բայց զինված ուժերի վերականգնում, պատերազմից հետո ջլատված բանակի առողջացում, զորամասերի եւ զորանոցների, սահմանային հսկողության, նոր դիտակետերի ու դիրքերի կառուցում պարտավոր էիք անել։ 6 ամիսն այդ առումով քիչ ժամանակ չէ՝ այդ ընթացքում կարելի էր զրոյից բանակ ստեղծել, եթե մենք գործ չունենայինք իմպոտենտ իշխանության եւ բանակի ղեկավարության հետ։

Իրականում խնդիրը ո՛չ պատերազմի մեջ է, ո՛չ էլ պարտության, այլ քաղաքական ու ռազմական ղեկավարության անկարողության, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, կամքի բացակայության մեջ, որը բացահայտեց պատերազմը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31