Թշնամին Սյունիքի մարզում 3-4 կիլոմետր առաջ է եկել, այնպես որ, շատ է մոտեցել Խոզնավար գյուղին։
168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ իրավիճակի հետ կապված որևէ փոփոխություն չկա։
Միաժամանակ Խոզնավարի գյուղապետն իր զարմանքն արտահայտեց բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ, եթե թշնամին ներխուժել է պետական տարածք, նրա հետ ինչո՞ւ պետք է բանակցեն։
«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, դրանց պետք է հավաքեին՝ տանեին ու լցնեին բերդերը։ Թշնամին ներխուժել է մեր երկիր, մենք ասում ենք՝ բանակցություններ հա բանակցություններ, դե թող գնան՝ բանակցեն։ Իմ երկիր, իմ տարածք են մտել, մի հատ էլ գնամ-բանակցեմ, որ դուրս գա՞ն։ Գնամ թուրքին խնդրեմ, ասեմ՝ մեկ կիլոմետր հետ գնա՞, իյա, ախպեր, իմ տարածք ինչի՞ են մտել, որ ես էլ գնամ բանակցեմ։ Մեծ ու փոքր պետք է զենք վերցնենք կանգնենք, կա՛մ մենք կկոտորենք, կա՛մ մեզ կկոտորեն, ես միայն սա կարող եմ ասեմ։
Կարդացեք նաև
Դե, հիմա գյուղում մարդիկ իրենց աշխատանքին են։ Հիմա, օրինակ, ես ի՞նչ սրտով պետք է այդ լապատկան վերցնեմ, կամ գութանն ու տրակտորը վերցնեմ, գնամ դաշտ ցանքս անեմ, երբ թուրքը իմ գլխավերևում կանգնած է։ Մեզ մոտ ամենաբարձունքներին իրենք են նստած, դե պատկերացրեք, էլի, ինչ է կատարվում։ Ես չգիտեմ՝ ի՞նչ ենք անելու, մենք չորս կողմից շրջափակված ենք, մի կողմից է միայն մի թեթևակի ճանապարհ, Աստված չանի, եթե կռիվ լինի՝ կարող են մեր դեմը կտրեն, չթողնեն գոնե երեխեքին հանենք»,- շեշտեց Վարո Գրիգորյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։