Լրահոս
Օրվա լրահոսը

Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել. «Փաստ»

Մայիս 20,2021 09:00

Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել։ Սակայն ոչինչ պատահական չի լինում։ Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների էվոլյուցիայի օրինաչափությանը, որը պարզորոշ է դարձնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն իր ոչ համարժեք գործողություններով քայլ առ քայլ էրոզիայի ենթարկել մեր պետականությունը։ Պարզից էլ պարզ է՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ Հայաստանի դեմ քայլեր են իրականացնում, նրանք թշնամական պետություններ են և տարիներ շարունակ ատամ են սրել Հայաստանի դեմ։ Եվ դրանից էր բխում նաև մեր երկիրը տարածաշրջանային առանցքային նախագծերից մեկուսացնելու և զարգացումն արգելակելու հատուկ քաղաքականությունը։

Այս ամենի ֆոնին, շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ իշխանությունների կողմից ի սկզբանե թիրախավորվեցին գրեթե բոլոր այն զինվորականները, հերոսներն ու գործիչները, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի դեմ տարած հաղթանակների կերտման գործում։ Դրանով Արցախյան հաղթանակների նշանակությունը հանրության աչքում նվազեցվեց ու հասցվեց համարյա թե եղած-չեղածի մակարդակի։

Իսկ դրան զուգահեռ կամաց-կամաց ներքին թշնամանքով տոգորված հասարակության ներսում սրսկվեց այն մտայնությունը, թե Թուրքիայից եկող վտանգ չկա։ Անգամ պատերազմի նախօրյակին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, բայց պատերազմի արդյունքում տեսանք, թե ինչպիսի թելադրող դեր էր ստանձնել Թուրքիան Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31