Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք Ալիևին տալու բան չունենք». Քաղաքացիները կառավարության շենքի դիմաց են

Մայիս 20,2021 01:44

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ 

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ավելի վաղ տարածված հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի իսկությունը։

Իսկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, ըստ որի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորը պետք է լինեն զինվորների կողքին. «Ոչ մեկս չի եկել կուսակցական շահի համար։ Կոչ եմ անում հայ ազգին բոյկոտել բոլոր կուսակցություններին, կանգնել զինվորների կողքին։ Մենք Ալիևին տալու բան չունենք»։

Նա նշեց, որ այսօր՝ կառավարության դիմաց, որոշելու են իրենց հաջորդ քայլերը. «Պետք լինի մենք կանանց աշխարհազոր էլ կստեղծենք ու կգնանք կկանգնենք կանանցով, մայրերով։ Եթե տղամարդիկ չգան, մենք կանանցով կգնանք, բայց ես վստահ եմ, որ տղամարդիկ էլ մեզ կմիանան, մենք Վարդենիս էլ կգնանք, Սյունիք էլ կգնանք։ Մենք այսպես կանգնելու ենք թուրքի դիմաց»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31