Հավանաբար, Հայաստանում եւ արտերկրի հայկական շրջանակներում կան անհոգ տրամադրություններ ունեցող մարդիկ, որոնք կարծում են, թե Սյունիքում պատերազմի բռնկման վտանգ չկա, եւ Ալիեւի սպառնալիքները՝ «բացել Զանգեզուրի միջանցքը»՝ անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառելով, պարզապես օդի մեջ ասված բառեր են: Բայց Հայաստանում հիմնականում բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, հասկանում են, որ պատերազմի շարունակության վտանգը, այդ անգամ արդեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, միանգամայն իրական է:
Կա եւս մի պատրանք, եւ այս մեկը բավականին տարածված է՝ իբր «ռուսը մեզ կօգնի», «պարսիկը չի թողնի» եւ այլն: Դա մոլորություն է. գուցե թղթի վրա, զուտ իրավաբանորեն, մեզ պարտավոր են ռազմական աջակցություն ցույց տալ, բայց զուտ քաղաքական տրամաբանության մեջ դա այսօրվա վիճակում հնարավոր չէ: Այնպես որ Հայաստանի սահմանը անառիկ պահելու պարտականությունը պետք է կատարեն ՀՀ Զինված ուժերը, սահմանապահները: Բայց՝ միա՛յն դրանք, միա՛յն պետությունը ներկայացնող կառույցը: Բոլոր մնացած խոսակցությունները ֆիդայիների, կամավորների եւ հայդուկների մասին առնվազն մեկ դարով ուշացել են: Նման ինքնագործունեության դեմ կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, ես բերեմ դրանցից երեքը:
1/ Մենք տեսանք, թե ինչպես ընթացավ վերջին պատերազմը: Այն, իր գերակշիռ մասով, տեխնոլոգիական էր: Պարզապես հրացանը կամ թեկուզ ինքնաձիգը ուսին գցած «ֆիդային» չի կարող այստեղ որոշիչ դեր խաղալ: Ժամանակակից պատերազմում հակառակորդի կենդանի ուժը եւ զինտեխնիկան նախօրոք տեղորոշվում է (այդ թվում նաեւ՝ տիեզերքից) եւ ոչնչացվում տեխնիկական միջոցներով: Եվ դրա դեմ կիրառվում են պաշտպանական միջոցներ, որոնք նույնպես նման չեն հրացանին եւ ինքնաձիգին:
2/ Հայդուկյան ոճով արտահայտվող մասնավոր նախաձեռնությունը (որքան էլ անկեղծ լինի) միայն խճճելու է իրավիճակը: Մենք արդեն տեսել ենք, որ ինքնագլուխ, առանց կոորդինացիայի գործող ջոկատներն առնվազն որեւէ օգուտ չեն բերել: Որքան էլ անորակ եւ ձախողված լինեն այսօրվա իշխանությունները, պետությանը խանգարել բոլոր դեպքերում չարժե: Իսկ հետագայում Ազգային ժողովը պետք է հստակ օրենսդրություն ընդունի՝ նման դեպքերում պահեստազորայինների եւ մնացածների պետական կառույցներում գործունեության վերաբերյալ:
Կարդացեք նաև
3/ Իմանալով այս իշխանությունների, մեղմ ասած, տարօրինակ բնավորությունը, կարելի է կանխատեսել, որ ցանկացած անհաջողության դեպքում վարչապետը մեղքը կգցի նաեւ կամավորների վրա՝ կասի, որ նրանք լավ չէին կռվում, այստեղ զիջել են, այնտեղ փախել են, թասիբը չէր եռում եւ այլն: Ավելի լավ է՝ թող գեներալները մշակեն ռազմական գործողությունները, ցանկալի է՝ առանց Փաշինյանի մոդերացիայի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից
հայդուկութիւնը, կապ չունի՝ զէնքի հետ
անոնք որոնք, միայն, հասկցած էին ասիկա,
մեռած են՝ կռիւի ընթացքին
բոլոր մնացեալներս, չենք գիտեր ինչ հնարենք,
որպէսզի ջանանք իբրեւ թէ արդարացնել,
որ մենք, չենք մեռած՝ կռիւի ընթացքին
վերջին պատերազմին մեռնողներն ալ,
զինուորներն չէին, չէ,
այլ հայդուկներ էին
այդ պատճառով է որ կռուեցան
եւ մեռան
Արցախը ազատագրուեցաւ,
շնորհիւ՝ հայդուկութեան
Արցախը կորսնցուցինք,
քանի որ չէր մնացած, բաւարար չափով, հայդուկութիւն
եթէ, այդ անունին արժանի,
իսկական բանակ ունենար «Հայաստան»ը,
վերեւի խմբագրականը եւ նոյնանման կարծիքները, ճիշդ կ’ըլլային
սակայն մենք երբեւիցէ բանակ չունեցանք
ամէն ինչ՝ bluff էր
եւ 2018-ի գարունէն ետք, մէկէն,
փօքերի լեզուով, մեր ձեռքը բացինք…
«Հայաստան»ի մեկնող վարչակարգի յանցանքն ու մեղքը այն է, որ՝
այս վերջին պատերազմը տեղի ունեցաւ
Դավադրության տեսություն: Երբ ամուսնական մաշեննիկը անկեղծ սիրո ու մարդկային վերաբերմունքին կարոտ կնոջը թանկարժեք նվերներ է նվիրում ու քաղցր խոսքեր ասում, այս կինը համեմատելով այս սիրառատ մաշեննիկին իր նախկին խաղամոլ ու բռի ամուսինների հետ, վերջապես համոզում է ինքն իրեն, որ վարիանտ չկա, բախտը բերել է: Հենց այս պահից սկսած մեր մաշեննիկն ինքն իրեն ասում է՝ կլիենտ սազրել ի գատով ու այդ միամիտ կնոջ էղած չեղածը սրբում տանում է նախորդների նման եւ անտուն թողնում ու պարտքերի տակ գցում խեղճ կնոջը: Իսկ երբ այս կնոջ սրտացավ բարեկամները փորձում են համոզել նրան, որ նա էլ նախորդների նման ետ չի դառնա, սա թե՝ չէ, ինքն ինձ սիրում է, պարզապես դժվարությունների մեջ է.. Էլ ի՞նչ խոսես, բացատրես: Համարյա չեմ հավատում, որ նման մարդկանց կարելի է հակառակը համոզել, բայց պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ մեր իսկական ընդդիմությունը մեկին ճարի՝ առաջինի ու վերջինի նման խարիզմատիկ մեկին գտնի՝ հեչ խելք պետք չի՝ պարզվեց, որ դա նույնիսկ խանգարող հանգամանք է, որ ունենա, մենակ թե սիրո ու քաղցր խոսքերին կարոտ մարդկանց դուրը գա, իսկ խելոքները նրան կասեն, ինչ ասի խարիզմատիկ ձեւով: Էդ խարիզմատիկները ընդամենը դերասաններ են, մենք իսկական խելոք քաղաքական ռեժիսորներ ու սցենարիստներ չենք պատրաստում, սա է մեր թերությունն ու դժբախտությունների պատճառը, այլ ոչ թե ինչ որ խարիզմատիկ դերասաններ:
Էլ ինչ դավադրության տեսություն առանց կանխատեսման: Որպես կանխատեսում. ուրեմն՝ նախորդներն այնքան զզվացրին, որ ներկան դրանց ֆոնին՝ հրեշտակ դուրս եկավ, դաժե նախորդն ասեց՝ սա ճիշտ էր, ես՝ սխալ: Հրեշտակն եկավ իշխանության ու տակ պարզվեց չկա եւ իր կեղտոտ գործն արեց, հիմա իր հերթն է զզվացնելու ու ժողովուրդը հերթական անգամ կխաբվի.. փեսեն ճիշտ էր, ես՝ սխալ:)