Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազն պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով»

Մայիս 19,2021 23:53

Այսօր համացանցում, ինչպես հայտնի է, հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանցի զինվորները վիճաբանում են հայերի հետ:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հրապարակված կադրերին, նշեց. «Ես կարծում եմ, որ այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել  է ողջ համացանցով, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն։ Նրանք պետք է ինքնասպան լինեն զինվորին այս աստիճան նսեմացնելու համար։ Եվ մարտական կանոնագրքով և զինվորի գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումներով, զինվորը պարտավոր է ցանկացած անօրինականություն նկատելու դեպքում, առավել ևս սահմանախախտման դեպքում կրակ արձակել»:

Իսկ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայտնի տեսանյութը թշնամու կողմից հրապարակվելուց հետո, երբ այն կայծակնային արագությամբ տարածվում էր նաև համացանցի հայկական տիրույթում, ՀՀ ՊՆ-ն, տարածեց հերթական լղոզված հայտարարություն, թե իբր նյութն ուսումնասիրում են և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն, իսկ մի քանի ժամ հետո՝ երբ ամբողջ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս սթրես ապրեց, ճարահատյալ հաստատեց տեսանյութում առկա խայտառակությունը։

Եթե իրոք դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին և ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն տեղյակ չեն եղել ամբողջ 48 ժամ, ապա կարելի է փաստել, որ մեր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության։

Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազն պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31