Ազատ ոճի ըմբիշներն ավարտեցին պայքարը Սկոպյեում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:
Հայաստանի հավաքականի յոթ մասնակիցներից չորսը բարձրացան պատվո պատվանդան: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը չեմպիոնի կոչման համար գոտեմարտում պարտություն կրեցին եւ բավարարվեցին արծաթով, իսկ Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Արման Ավագյանը՝ 79 կգ, տուն են վերադառնում բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ