Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու գործնական առաջադրանքների լուծման շեշտադրությամբ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Այդ համատեքստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպը: «Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ կարգավորումը տարվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակում է միջնորդական ջանքերը և խորհրդատվական աջակցությունը՝ ուղված Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ պայմանավորվածություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ