Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ամենապահանջվածը «Սպուտնիկ V»-ն է․ ներկրելու են նաև «Ֆայզեր» ու «Մոդերնա»

Մայիս 19,2021 21:03

Այսօր Գյումրիում լրագրողները  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե մեր երկրում առկա երեք պատվաստանյութերից՝ «Սպուտնիկ V»-ից, «ԱստրաԶենեկա»-ից ու չինականից ո՞ր մեկն է առավել պահանջված։

«Գիտեք՝ պահանջարկը փոխվում է  ժամանակի ընթացքում։ Գիտեք, որ միանշանակ «Սպուտնիկ»-ը շատ պահանջված էր, հիմա  էլ պահպանվում է։

«ԱստրաԶենեկա»-ի նկատմամբ վերաբերմունքը շեշտակի փոխվել է, մարդիկ ավելի վստահելի աղբյուրների մասով տեղեկատվություն ստացան, սպառիչ պատասխաններ լսեցին։

Չինական պատվաստանյութի նկատմամբ ևս նորմալ վերաբերմունք է, մաքսազերծման ընթացքը մի փոքր երկար տևեց, մենք մինչև բաժանելն էլ բավական հարցումներ էինք ստանում՝ ե՞րբ ենք ստանալու, ե՞րբ ենք ստանալու»։

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում «Ֆայզեր», « Մոդերնա»  ու այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ։  Ըստ նրա, կոնկերտ ժամկետ չկա՝ երբ կստանանք այլ պատվաստանյութեր, քանի որ պատվաստումների դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում։

«Ամենակարևոր հանգամանքը՝ մենք այս պահին ունենք պատվաստանյութ, որը համապատասխանում է որակի, արդյունավետության, անվտանգության չափանիշներին, և մեր՝ պատվաստումների պրոցեսը որևէ  խոչընդոտ  չունի», -ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հայաստանում 20 հազարից ավել մարդ է  պատվաստվել, որը, սակայն, գոհացուցիչ չէ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31