Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վայոց ձոր մարզի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Մայիս 19,2021 20:02

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վայոց ձոր մարզի 3 քաջորդիների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու ստացած պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին:

Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝

Խաչատրյան Հրայր Սուրիկի, Աղավնաձոր բնակավայր, պարգևատրվել է «Մարտական Խաչ 2-րդ աստիճանի» մեդալով,

Ղարախանյան Ռուբեն Վիրաբի, Վերնաշեն բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,

Զաքարյան Կարապետ Դերենիկի, Եղեգնաձոր համայնք, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Մենք պարտավոր ենք շենացնել և զարգացնել մեր հայրենիքը, ամուր հողի վրա դնել այդքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ պատերազմը և նրա արհավիրքները փոխանցվեն մեր սերունդներին: Միայն մեր անմնացորդ հայրենասիրությամբ և աշխատանքով կարող ենք արժանի լինել նրանց հերոսությանն ու սխրանքներին»:

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Արենի, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ղեկավարները:

Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին:

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31