Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. Միամտություն է հավատալը, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու. Tert.am

Մայիս 19,2021 18:24

Հայկական կողմը, հասարակությունը, բանակը պետք է միամիտ չլինի, միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով սահմանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական բանակցությունների պայմանավորվածության ու ադրբեջանական կողմի չներկայանալու մասին:

«Պետք է հստակ հասկանանք, որ այսօր այն կարծիքները, թե հակառակորդի զինվորականների՝ մեր երկրում գտնվելը Թուրքիայի ղեկավարմամբ է լինում, միայն այս իշխանությունների բացթողումների արդարացման համար է: Այս բանակցությունները շարունակվելու են, բայց որևէ բանակցություններ օգուտ չեն տալու: Եթե ռուսական կողմի վրա են հույս դնում, ապա պետք է հասկանալ, որ Ռուսաստանի իշխանությունը Ռուսաստանի համար է ձևավորված, այլ ոչ թե Հայաստանի: ՀԱՊԿ-ին դիմեցին, ՀԱՊԿ-ը հայտարարություն կտարածի, այդ հայտարարությանը ադրբեջանական կողմը որևէ արձագանք չի տա, դիվանագիտորեն ոչինչ չի փոխվի: Մարդիկ պետք է պատմություն կարդան ու տեսնեն, որ որևէ հայտարարությունը, որը չի զուգորդվում կոնկրետ գործողություններով, այդպես էլ միայն որպես հայտարարություն է մնում»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31