Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համախմբումը, սփյուռքյան համայնքների ներգրավումը հայ ազգի միակ հենարանն է. «Երկիր Ծիրանի»

Մայիս 19,2021 18:15

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը` դրա հիման վրա իբրև սահմանազատմամբ/սահմանագծմամբ պայմանավորված կեղծ օրակարգը, հատուկ է դրվել շրջանառության մեջ: Վերջին օրերի իրադարձությունները և դրան նախորդած` Նիկոլ Փաշինյանի կողմից գործողություններն ակնհայտ փաստում են, որ մենք` հայերս, մտել ենք ոչ միայն տարածաշրջանային խաղացողների, այլ նաև գերտերությունների կողմից միմյանց հանդեպ ունեցած վեճերի, բաժանումների և տիրակալելու կարգավորումների թեժ փուլ:

Արդի Հայոց պետականությունից Արցախի օտարումը «ծիծեռնակն» էր: Ցավոք, Արցախի օտարմամբ մենք դյուրացրեցինք Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը: Այս պայմաններում, երբ թշնամին դիրքավորվել է մեր հողում, երբ մի քանի օր շարունակ պաշտոնական տարբեր աղբյուրներից լսում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են հարձակվել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկների և Հայաստանի Հանրապետության վրա՝ ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:

Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել: Համընդհանուր զինվորական մոբիլիզացիան, բնակչության քաղաքացիական պաշտպանության պատրաստումը, ազգային համախմբումը, սփյուռքյան համայնքների ներգրավումը հայ ազգի միակ հենարանն է։
Ուստի չի կարելի թույլ տալ, որ օրեր անց ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից նաև Սյունիքի և Հայրենիքի այլ հատվածների հանձմանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31