Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը չէր կարո՞ղ քաղաքացիական պատերազմը կանխել․ Փաշինյանն ինչպե՞ս կանխեց»․ Հրաչյա Հակոբյան

Մայիս 19,2021 17:46

«Վերլուծությունները Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 24 տարի առաջ պետք է աներ, եւ խիզախաբար հրաժարական տալով՝ Հայաստանը չհանձնեին Ռոբերտ Քոչարյանին, որից հետո երկիրը քսան տարի հայտնվեց այն վիճակում, երբ տեղի ունեցավ պատերազմը։ Երկիրը քսան տարի թալանված լինելու պատճառով պարտվեցինք պատերազմում։ Նա իր հրաժարականից առաջ պետք է վերլուծեր»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, որ գործող իշխանության վերարտադրությունը վտանգավոր է՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն բացատրությանը, որ ժամանակին ինքը հրաժարական է տվել՝ քաղաքացիական պատերազմը կանխելու նպատակով, Հրաչյա Հակոբյանը նշեց․ «Նա միշտ ինչ-որ բան ասում է՝ իր արածներն արդարացնելու համար։ Ինքը չէր կարո՞ղ քաղաքացիական պատերազմը։ Կներեք, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կանխեց այն։ Նույն կերպ Փաշինյանին ասում էին, թե գնում ենք քաղաքացիական պատերազմի, բայց այն տեղի չունեցավ։ Թող բարի լիներ Տեր-Պետրոսյանն ունենալ այն իշխանությունը, որը կկանխեր քաղաքացիական բախումն ու Ռոբերտ Քոչարյանի գալը»։

Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ ինքը 2008թ․-ին եղել է առաջին նախագահի բոլոր հանրահավաքներին, բայց հիմա ցավով է մեկնաբանում նրա հայտարարությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31