ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք տեսնում ենք այնտեղ (Հարավային Կովկասում- խմբ.) երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկար,- ասել է նա:- Արդեն չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է: ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Դա նույնպես դարձել է քննարկման թեմա ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում: Մենք ողջունում ենք հայ ու ադրբեջանական կողմերի միջև սկսված բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ և տարածքների վիճելի հատվածներից ստորաբաժանումների մի մասը հետ քաշելու պայմանավորվածության ձեռքբերումը: Նշում ենք 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման այլընտրանքային բնույթը»,- ասել է Զասը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ