«Ազատություն». Պաշտոնական Նյու Դելին մտահոգությամբ է հետևում իրադրությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այսօր հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը։
«Սահմանային ներխուժումները ռազմական տեղաշարժերով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման», – ասված է հայտարարությունում, որը հրապարակված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում։
«Կոչ ենք անում խախտող կողմին անմիջապես հետ քաշել ուժերը և դադարեցնել որևէ հետագա սադրանք», – հայտարարել է խոսնակը՝ շեշտելով, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերի խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծման օգտին։
«Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է տարածաշրջանային անվտանգության տեսակետից», – ասված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Կարդացեք նաև
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: