Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մեհմեթ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների շուրջ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ «նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն առնչվող հարցեր»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ