Երևանի ավագանու անդամ, ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Առանց այն էլ սահմանին իսկապես լարված և անկանխատեսելի է, առանց այն էլ միմյանց քննադատելու բազմաթիվ իրական պատճառներ կան: Բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է:
ԱՄՆ Պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար (219-ից) ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը` «Չճամփորդել, որովհետև Կովիդ է»: Այդ երկրների ցանկում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և այլն: Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր, մակարդակի հետ որևէ կապ չունեն:
Խնդրում եմ տարածելուց առաջ ստուգել ամբողջական տեղեկատվությունը, իսկ արդեն տարածած լինելու դեպքում խմբագրել կամ հեռացնել, որպեսզի այս բարդ իրավիճակում մարդիկ հավելյալ սթրեսի չենթարկվեն:
Կարդացեք նաև