Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Ջերմուկ համայնքի ղեկավարը, Զառիթափ համայնքի աշխատակազմի քարտուղարը:
Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին՝ պատրաստակամություն հայտնելով միշտ լինել նրանց աջակից, քանզի մեր անմահ հերոսներին իրապես և անկեղծորեն հիշել՝ նշանակում է թև ու թիկունք լինել նրանց ծնողներին, ամուսիններին և երեխաներին:
Կարդացեք նաև
«Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են՝ Ջերմուկ համայնքից՝ Ահարոն Վարդանի Արսենյանը, Հրանտ Արսենի Պետրոսյանը, Զառիթափ համայնքից՝ Հայկ Արամի Մկրտչյանը:
Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
Վայոց ձորի մարզպետարան