Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանել Հայաստանի տարածքների ամբողջականությունը. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Մայիս 19,2021 15:25

Մայիսի 18-ին ցույց է կազմակերպվել Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի և Բաքվի կողմից Հայաստանի պետական սահմանները խախտելու վրա:

Գաբրիել Աթալ

Ցույցին ներկա է եղել նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը: Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի փոխանցմամբ՝ Գաբրիել Աթալը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ խոսեց ճշմարտության մասին, ինչի հետևանքով հարձակման ենթարկվեց Թուրքիայի կողմից: «Մենք կշարունակենք նախահարձակ լինել կարևոր առաջնահերթությունների հարցում՝ պահպանել Հայաստանի տարածքների ամբողջականությունը, որը նոր ներխուժման է ենթարկվել՝ ի հեճուկս միջազգային իրավունքի, և լուծում գտնել հայ բանտարկյալների համար, որոնք պահվում են Ադրբեջանում անտանելի պայմաններում»,- ասել է Աթալը:

Նա նաև նշել է, որ սոցիալական ցանցերում ընտանիքների վրա ճնշում գործադրելը «զզվելի է»: «Այսօր մենք ուզում ենք առաջ շարժվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում»,- ասել է նա:

Վալերի Բուայե

Ֆրանսիացի պատգամավորներ Պիեռ Ուզուլիասը, Վալերի Բուայեն, Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպունին և Գի Տեսիեն դատապարտել են հայ գերիների նկատմամբ վայրագությունները, ինչպես նաև «միջազգային կոնվենցիաներով արգելված ամոթի թանգարանը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարները՝ Ժան Էքյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31