Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից:
Փոփոխությունները միտված են քաղաքական ուժերի համար առավելագույն թափանցիկ և բարենպաստ միջավայր ապահովելուն։ Թեկնածուները լրացուցիչ մատչելի եթերաժամանակի միջոցով հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, օգտագործել Հանրային հեռուստաընկերության լայն լսարանը ընտրողների առավել լայն շրջանակի իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:
Հանրային հեռուստաընկերություն