«Կորոնավիրուսից ու պատերազմից հետո եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով արտահերթ խորհրդարանական ընտրություններում ունենա հաջողություն, ինչում ես վստահ եմ, ապա ես համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հոգեբանական հարվածին չի դիմանա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման համոզմունք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Որովհետեւ նա իրենից բացի ոչ մեկին չի տեսնում ու նկատում։ Գուցե․․․ի՞նչ է կոչվում այդ հիվանդությունը․․․գուցե կաթված ստանա»,-հավելեց նա։
Հովիկ Աղազարյանը պնդեց մոտեցումը, թե առաջին նախագահը նախանձում է Նիկոլ Փաշինյանին։
Հովիկ Աղազարյանը նաեւ նշեց՝ ողջունում է ՀԱԿ-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը, որովհետեւ կուսակցությունում կան օրինակելի քաղաքական գործիչներ․ «Հաջողություն եմ ցանկանում իրենց, բայց ոչ այնքան, որ իրենք հաղթեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ