Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը

Մայիս 19,2021 14:27

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով որպես միջնորդ հանդես գալու մասին հայտարարության առիթով

1920 թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեին ու դրա գրեթե ողջ ընթացքում, ռուսական իշխանությունները Հայաստանի կառավարությանը առաջարկում էին երեք բան.

Ա.) Հրաժարվել Սևրի դաշնագրի պահանջներից և այդ կերպ խզել սպասումները Անտանտի երկրներից:

Բ.) Ռուսական կողմին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային տարանցման հնարավորություններ տալ, առաջին հերթին դեպի Թուրքիա:

Գ.) Ընդունել ռուսական միջնորդությունը՝ նրա մասնակցությամբ ստեղծելու համատեղ հանձնաժողով, լուծելու տարածքային վիճելի հարցերը հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ինչպես տեսնում եք, Հայաստանի խորհրդայնացման հարց դեռ չէր էլ դրվում:

Հայաստանի կառավարությունը Համո Օհանջանյանի ղեկավարությամբ, ոչ թե չգիտակցելով սեփական շահերը կամ դավաճանելով այդ շահերին, այլ անիրատեսորեն ու սխալ գնահատելով Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, գնաց առավելագույնը ստանալու ու պատրանքներին հավատալու ճանապարհով և մինչև վերջին պահը մերժեց ռուսական առաջարկությունները: Արդյունքում՝ հայկական զորքերը քայլ առ քայլ նահանջեցին բոլոր ճակատներում, Հայաստանը կորցրեց Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի կեսօրին ստիպված եղավ Երևանում իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին: Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ խորհրդայնացվեց:

3.) Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31