Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը և գյուղատնտեսությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:
Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան