ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ավարտին այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խուսափեց պատասխանել Սյունիքի մարզի շփման գծում ադրբեջանական ապօրինի ներխուժման վերաբերյալ լրագրողների հարցերին եւ հորդորեց հետեւել միայն ՊՆ-ի տարածած պաշտոնական մամուլի հաղորդագրություններին։
«Ես գիտեմ, թե ես ով եմ, բայց կխնդրեմ հետեւել ՊՆ-ի հաղորդագրություններին եւ լրատվական ծառայությանը»,-նշեց նա։
Արման Սարգսյանը չպատասխանեց նաեւ հետեւյալ հարցին՝ ՊՆ-ի համար ընդունելի՞ է Ռուսաստանի այն առաջարկը, որ կողմերի միջեւ սահմանազատման նպատակով հանձնաժողով պետք է ստեղծվի։ «Ինձ համար ընդունելի է, որ ճանապարհ տաք՝ անցնեմ։ Որքան էլ համառեք՝ նույն պատասխանն եմ հնչեցնելու»,-ասաց Արման Սարգսյանն ու շտապեց հեռանալ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ