Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբերի տարածքներ. հայտարարություն

Մայիս 19,2021 11:55

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։

Մարզային որոշ շտաբերից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբերի տարածքներ և փորձել են հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։

Հատուկ և հստակ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, պարտավոր է մնալ իր իրավասությունների տիրույթում և որևէ փորձ անգամ չկատարի «Հայաստան» դաշինքի շտաբի գործընկերների նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու ուղղությամբ։ Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները։

Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում մեր կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31