Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Պաչյանը՝ Եվրոպական Միության Գրական մրցանակի առաջին հայ դափնեկիր

Մայիս 19,2021 12:10

Եվրոպական Միության Գրական մրցանակի (EUPL) նպատակն է՝ Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնել և հանրահռչակել գեղարվեստական գրականության նոր և սկսնակ գրողների: Մրցանակը գործում է Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող 41 երկրներում՝ եռամյա փուլերի ընթացքում վեր հանելով 41 տաղանդավոր հեղինակների: Կարևորելով Եվրոպայի ժամանակակից գրական ասպարեզի ստեղծագործականությունն ու հարստությունը` EUPL-ը նպատակ ունի խթանել գրականության շրջանառությունը Եվրոպայում և նպաստել միջազգային գրական ցանցի ձևավորմանը:

Յուրաքանչյուր երկրի հաղթող գիրքն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային ժյուրիի կողմից, մրցանակակիրների անունները հայտարարվեցին մայիսի 18-ին՝ 16:00-ին Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում:

Ուրախ ենք ներկայացնել Եվրոպական Միության Գրական մրցանակի՝ 2021թ. տասներեք դափնեկիրներին.

  • Ալբանիա. Enkel Demi (գրական անուն՝ Tom Kuka), Flama (Աղետ), հրատարակչ՝ Botime Pegi.
  • Հայաստան. Արամ Պաչյան, P/F, հրատարակիչ՝ Էջ հրատարակչություն
  • Բուլղարիա. Георги Бърдаров, Absolvo te (Աբսոլվո տե), հրատարակչ՝ Musagena.
  • Չեխիա. Lucie Faulerová, Smrtholka (Մահվան աղջիկ), հրատարակչ՝ Nakladatelství TORST.
  • Իսլանդիա. Sigrún Pálsdóttir, Delluferðin (Շրջապտույտ), հրատարակչ՝ Forlagið útgáfa (JPV).
  • Լատվիա. Laura Vinogradova, Upe (Գետը), հրատարակչ՝ Zvaizgne ABC.
  • Մալթա. Lara Calleja, Kissirtu kullimkien (Դու կործանել ես ամեն ինչ), հրատարակչ՝ Merlin Publishers.
  • Նիդերլանդներ. Gerda Blees, Wij zijn licht (Մենք ենք լույսը), հրատարակչ՝ Uitgeverij Podium.
  • Պորտուգալիա. Frederico Pedreira, A Lição do Sonâmbulo (Լուսնոտության դաս), հրատարակչ՝ Companhiadas Ilhas.
  • Սերբիա. Dejan Tiago Stanković, Zamalek (Զամալեկ), հրատարակչ՝ Laguna.
  • Սլովենիա. Anja Mugerli, Čebelja družina (Մեղուների ընտանիք), հրատարակչ՝ Cankarjeva založba.
  • Շվեդիա. Maxim Grigoriev, Europa (Եվրոպա), հրատարակչ՝ Albert Bonniers Förlag.
  • Թունիս. الغزي أمين) Amine Al Ghozzi), 2011 جانفي 14 ليلة زندالي) Զինդալի, հունվարի 14-ի գիշերը ش زينب հրատարակչ), 2011 (Zayneb Editions (للن
    و التوزي ع


Դափնեկիր հեղինակների անունները հայտարարեցին ազգային ժյուրիի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող, ՊԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Հայաստանցի Օհանյանը: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպական Գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր P/F վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին, բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքը»,- ասաց հայաստանյան ազգային ժյուրիի նախագահն իր տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 5 թեկնածու ստեղծագործություններն էին՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» և Արամ Պաչյանի «P/F» վեպերը։

ԵՄ Գրական Մրցանակի հայաստանյան առաջին ժյուրին ուներ հետևյալ կազմը՝

Արմեն Հայաստանցի Օհանյան, գրող, գրական թարգմանիչ, PEN Armenia-ի նախագահ, Ժյուրիի նախագահ | Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ, ԱՐԻ գործակալության և ԱՐԻ հիմնադրամի հիմնադիր | Անահիտ Ավետիսյան, գրական թարգմանիչ | Շաքե Հավան, ԱրտԲրիջ գրախանութ – սրճարանի հիմնադիր | Մկրտիչ Մաթևոսյան, նկարիչ, գրաֆիկական ձևավորող, Ակտուալ արվեստ հրատարակչական ՀԿ նախագահ:

Ուղիղ եթերում դափնեկիրներին շնորհավորեցին Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը և Պորտուգալիայի մշակույթի նախարար Գրացա Ֆոնեսկան:

Հանձնակատար Գաբրիելն ասաց. «ԵՄ Գրական մրցանակը խթանում և հանրահռչակում է Եվրոպայի ժամանակակից գրականության ասպարեզում առկա անհավատալի ստեղծագործականությունն ու բազմազանությունը: Գրականության հսկայական արժեքն այժմ ավելի ակնհայտ է, քան երբևէ: Ավելի քան մեկ տարի ապրելով քովիդի ստվերի տակ՝ գրքերը մեր կյանքում դարձել են շատ ավելի «էական»: Շնորհավորում եմ դափնեկիրներին»:

«Շնորհավորում եմ մրցանակակիր բոլոր հեղինակներին, ովքեր այսպիսով իրենց տեղն են զբաղեցնում Եվրամիության Գրական մրցանակի դափնեկիրների այս պատվավոր ցուցակում: Թող նրանց երեւակայությունը շարունակի մեր իրականությունն ավելի լավը դարձնել իրենց աշխատանքների ու տաղանդի միջոցով»,- ասաց Պորտուգալիայի մշակույթի նախարար Գրացա Ֆոնեսկան:

EUPL-ը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ գործող կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է Եվրոպացի Գրողների Խորհրդից (EWC), Եվրոպական Հրատարակիչների Ֆեդերացիայից (FEP) և Գրավաճառների Եվրոպական և Միջազգային Ֆեդերացիայից (EIBF)։

«Եվրոպացի Գրողների Խորհուրդը ջերմորեն շնորհավորում է այս տարվա Եվրոպական Միության Գրական մրցանակի թեկնածուներին և մրցանակակիրներին: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեր՝ աշխարհը դիտելու և այն վերապատմելու ձեր անխոնջ ջանքերի համար: Դուք ոչ միայն գրքի արժեքի շղթայի աղբյուրն եք, այլ ձեր աշխատանքները ժողովրդավարության, մշակութային փոխանակման և բազմազան եվրոպական համայնքի աղբյուրներ », – ասաց Եվրոպացի Գրողների Խորհրդի նախագահ Նինա Ջորջը: «EUPL 2021-ը հատուկ մրցանակ է. Այն ազդանշում է դեռևս անհասկանալի «հետո»-ի սկիզբը: Եկեք լավատեսորեն մտնենք այս հետճգնաժամային տարիներն ու ընդունենք մարտահրավերը՝ շարունակել ստեղծել և պարգևատրել բազմազան, զարմանահրաշ և նորարական գրականությունը»:

FEP-ի նախագահ Փիթեր Կրաուս վոմ Քլեֆն իր խոսքում նշեց. «Ես լիահույս եմ, որ 2021թ․ EUPL դափնեկիրները կկարողանան հանդիպել իրենց լսարանին ինչպես իրենց երկրում, այնպես էլ՝ ապագայում ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս: EUPL պիտակը վաղուց արդեն գրավել է բազմաթիվ հրատարակիչների հետաքրքրությունն ու նպաստել թարգմանությունների խրախուսմանը: Յուրաքանչյուր թարգմանություն վառ ապացույցն է Եվրոպայի հարուստ, բազմազան և հետաքրքրաշարժ ստեղծագործական հրատարակչական ասպարեզի: Եվրոպացի հայտնի գրող և մտածող Ումբերտո Էկոն ասել է. «Թարգմանությունը Եվրոպայի լեզուն է»: Ես կվերաձևակերպեի նրա միտքն՝ ասելով, որ «Թարգմանությունը ապրումակցման լեզուն է»: Որպես Եվրոպական Հրատարակիչների Ֆեդերացիայի նախագահ՝ ես հպարտ եմ և ուրախ, որ EUPL- ի այսքան շատ դափնեկիրներ թարգմանվել են եվրոպական տարբեր լեզուներով՝ գտնելով նոր ընթերցողներ, և սա այն է, ինչ ես անկեղծորեն մաղթում եմ 2021 դափնեկիրներին»:

EIBF-ի համանախագահ Ժան-Լյուկ Տրոտենարեն հավելեց. «Անցնող տարին շատ դժվար մարտահրավեր էր մեզանից շատերի համար: Բախվելով համաճարակին և մեր շատ սիրելի մշակութային վայրերի մուտքի արգելքին՝ գրքերը մեզ հանգստություն, փախուստ և արկածներ են առաջարկել: Տարբեր լեզվամշակութային ծագում ունեցող վեպեր կարդալու ունակությունը հիանալի միջոց է մեր տների պատերից ներս ծանոթանալու նոր կերպարների, սովորությունների և այլ մշակույթների հետ: Եվրամիության Գրական մրցանակը հենց դա է առաջարկում, և ես շատ ուրախ եմ՝ շնորհավորանքներս հղել այս տարվա 13 հաղթող հեղինակներին՝ Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի անունից: Ես անհամբեր սպասում եմ՝ ուսումնասիրելու նրանց ստեղծած աշխարհները և գտնելու նրանց վեպերը ողջ Եվրոպայի գրախանութներում»:

Մրցանակի մասին

Եռամյա փուլերի ընթացքում EUPL-ն ընդգրկում է 41 երկիր և պարգևատրում մեկական հաղթող հեղինակի յուրաքանչյուր երկրից: Մրցանակի նպատակն է՝ բացահայտել և ճանաչելի դարձներ նոր անուններ ողջ Եվրոպայի գրական ասպարեզից՝ նպաստելով գրականության շրջանառությանն ու թարգմանությանը։

Ամեն տարի ազգային ժյուրին, որը բաղկացած է գրականության, հրատարակչության և գրքերի վաճառքի ոլորտի մասնագետներից, նախ՝ ճափորոշիչներին համապատասխանող 2 – 5 գրքերի ցանկ է ընտրում, ինչից հետո ընտրվում է տվյալ երկրի հաղթող հեղինակը: Տարվա բոլոր դափնեկիրների անունները հայտարարվում են Եվրահանձնաժողովի կողմից և նշանավորվում EUPL մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

2020 թվականի սեպտեմբերի դրությամբ, EUPL-ը 12 հրատարակությունների միջոցով ընդհանուր առմամբ ճանաչել է 135 հեղինակների․ առաջին մրցանակաբաշխությունն իրականացվել է 2009 թ.-ին: Ամեն տարի լույս է տեսնում EUPL անթոլոգիան, որում ներկայացված են հատվածներ մրցանակակիր ստեղծագործություններից՝ և՛ բնօրինակ լեզվով, և՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:

EUPL-ի անթոլոգիաներից բացի, Մրցանակը շարունակում է ակտիվորեն խթանել և աջակցել հաղթող հեղինակներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը գրքերի տոնավաճառներին Եվրոպայում և աշխարհում, աջակցելով միջոցառումների կազմակերպմանը գրախանութներում, գրական և (կամ) մշակութային ինստիտուտներում և այլն:

Այս տարիների ընթացքում EUPL-ին արժանացած գրքերը ներկայացնում են 33 տարբեր եվրոպական լեզու, լայնորեն թարգմանվել են Եվրոպայում և դրանից դուրս: Մոտավորապես 1300 թարգմանչական գործարք ստորագրվել է Եվրամիության աջակցության շնորհիվ՝ Ստեղծագործ Եվրոպայի՝ Գրական թարգմանությունների դրամաշնորհի շրջանակներում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31