Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցությունները համաձայնության եկան «Ազատ Հայրենիք» դաշինք ձևավորելու մասին:
Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար:
ԱՀ Դաշինքի Ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:
Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն