Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան միջնորդ կլինի հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման գործում. Լավրով

Մայիս 19,2021 10:55

Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քննարկումներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ըստ կողմերի միջև նախնական պայմանավորվածության՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանների սահմանազատման և սահմանագծման մեկնարկում և ընթացքում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես այդ հարցերի լուծման համար ստեղծվելիք հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու:

Լավրովը նաև նշել է, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով իր աշխատանքներն են սկսել ՀԱՊԿ արտգործնախարարները:

«Եվ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք ուսումնասիրել ենք են մեր հայ գործընկերների խնդրանքը: Ըստ այդ խնդրանքի՝ մենք քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերություններում ստեղծված իրավիճակը»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31